ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Լոնդոնում

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Լոնդոնում
11.09.2015 | 18:54

Պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ է ունեցել Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House)։ Ելույթին ներկա էին բրիտանացի և օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետներ, վերլուծաբաններ և փորձագետներ, լրագրողներ։
Ելույթից հետո Նալբանդյանը պատասխանել է ներկաների հարցերին։
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը Լոնդոնում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի մշակույթի և մեդիայի պետքարտուղար Ջոն Ութինգդեյլի հետ։ Նալբանդյանը բարձր է գնահատել նախորդ գումարման Համայնքների պալատում պետքարտուղար Ութինգդեյլի գործունեությունը որպես բիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական խորհրդարանական կապերը ակտիվ զարգացում են ապրել։ Նա շնորհակալություն է հայտնել Ջոն Ուիթինգդեյլին՝ ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։ Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել մշակութային ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, երկուստեք շեշտվել է Միացյալ Թագավորությունում հայկական մշակութային ժառանգության ներկայացման կարևորությունը, կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը։
Էդվարդ Նալբանդյանն այցելել է խորհրդարան, ուր հանդիպում է ունեցել Լորդերի պալատի անդամներ Քերոլայն Քոքսի և Հենրի Հարիսոնի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, բրիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության նոր խմբի ձևավորման աշխատանքները։
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների հետ, ովքեր ներկայացրել են կատարված աշխատանքները և ծրագրված ձեռնարկները։ Մտքեր են փոխանակվել Հայաստանում և աշխարհում Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված միջոցառումների շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Լոնդոնի Ուեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ արարողության նախապատրաստական աշխատանքներին։

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ